կարևոր
4006 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-13 14:17
Քաղաքական

Ժառանգական մարզպետությունը նորմա՞լ է․ հարցրեք, տեսնենք՝ իր գործով զբաղվո՞ւմ է․ Բագրատ Սրբազանը՝ Վահե Ղալումյանի մասին

Բագրատ Սրբազանը խնդրեց լրագրողներին հարցնել ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանին՝ իր գործող զբաղվո՞ւմ է։ Նա նաև խնդրեց լրագրողներին ճշտել նրա մասնագիտությունը։

«Ժառանգական մարզպետությունը նորմա՞լ է, Եղբորից եղբայր մարզպետություն անցնելը նարմա՞լ է։ Եղբայրը գնա եղբորը քաղաքապետարանից հանի դուրս, նորմա՞լ է» ,-ասաց Սրբազանը։

Հիշեցնենք, որ Ղալումյանն այսօր՝ մայիսի 13-ին, ԱԺ-ում, լրագրողներին ասել էր, որ Բագրատ Սրբազանն իր հիմնական գործը թողել, ուզում է զբաղվել քաղաքականությամբ, բայց իմ կարծիքով, անհաջող մեկնարկ է արել։ «Ես Բագրատ Սրբազանի հետ սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, մենք բավականին մտերիմ հարաբերություններ ենք ունեցել, բայց վերջերս հարաբերությունները սառել են»,-հավելել էր նա։

Մանրամասն՝ տեսանյութում