կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-19 15:18
Առանց Կատեգորիա

Ազգովի գոռում ենք խստագույնս պահպանել անձնական հիգիենա, բայց տուն եմ վերադառնում նույնիսկ հոսող ջրի տակ ձեռքերս լվանալ չեմ կարող. «Նորք» ինֆեկցիոնի աշխատակիցը՝ ջրանջատման մասին

Ազգովի գոռում ենք խստագույնս պահպանել անձնական հիգիենա, բայց տուն եմ վերադառնում նույնիսկ հոսող ջրի տակ ձեռքերս լվանալ չեմ կարող. «Նորք» ինֆեկցիոնի աշխատակիցը՝ ջրանջատման մասին

Կենսաբան, «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի աշխատակից Արմինե Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Հարգելի պետական այրեր, ջրային ոլորտի պատասխանատուներ մեր ազգի համար այս դժվարին ու պատասխանատու պահին խնդրում եմ ապահովել շուրջօրյա ջրամատակարարում գրաֆիկով ջուր ստացող բաժանորդներին:

Ազգովի գոռում ենք խստագույնս պահպանել անձնական հիգիենա, աշխատում եմ ինֆեկցիոն հիվանդանոցում, կյանքդ վտանգի ենթարկած ծանր աշխատանքային օրվա ավարտին վերադառնում ես տուն ու քեզ կարգի բերելու հնարավորությունից զրկված ես, քանի որ այդ օրը ձեր գրաֆիկը չի, ու էստեղ կորչի և հագուստ լվանալը և նույնիսկ հոսող ջրի տակ ձեռքերդ լվանալը:

Որքանով է արդարացի, կասեք՞: Խնդրում եմ պատկան մարմիններ խնդրին լուրջ վերաբերվեք և լուծում տվեք»։