|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Նորֆոլկ» ընկերությունը լուծարման գործընթացում է. լրագրողներին հայտնեց ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
Նա նշեց, որ լուծարային ստուգումն այս պահին ընթացքի մեջ է, իսկ հաջորդ շաբաթ կավարտեն լուծարային ստուգման ակտը: Մինչև հուլիս ամսվա վերջը, ըստ ՊԵԿ նախագահի, «Նորֆոլկ»-ը ամբողջությամբ լուծարված կլինի։
«Կառավարությունում առաջարկություն ունենք, ըստ որի՝ «Նորֆոլկ»-ին կփոխարինի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն: Նոր ընկերությունը ոչ թե ամբողջությամբ կկրկնի այն գործունեությունը, ինչ «Նորֆոլկն» է իրականացրել, այլ պետք է հանդիսանա ուղղակի մաքսային միջնորդային ծառայություններ իրականացնող»,- ասաց Անանյանը: