Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Կառավարության նիստից առաջ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Նորֆոլկ Քոնսալթինգ» կազմակերպության վերաբերյալ հարցերին:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում քրեական գործ էր հարուցել, ձերբակալվել էր 4 անձ, հայտարարվել էր, որ քրեական գործով վնասը, ըստ նախնական հաշվարկի, կազմել է շուրջ 7 միլիոն դոլար։ Այդ կազմակերպությունը մաքսազերծման պրոցեսում համակարգում էր կարգոների հետ աշխատանքը:
ՊԵԿ նախագահը նշեց, որ այս պահին «Նորֆոլկ» ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում, ՊԵԿ-ի ամիջական վերահսկողության ներքո է:
Դավիթ Անանյանն ընդգծեց, որ ժամանակավորապես «Նորֆոլկ»-ն իրականացնում է այն նույն գործառույթները, ինչ իրականացրել է, մինչև պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն ստեղծվի, որը կիրականացնի նույն գործառույթը, սակայն ավելի թափանցիկ և հանրության համար ավելի բաց: ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ կիլոգրամով մաքսազերծումը չի համապատասխանում ԵԱՏՄ օրենսդրությանը, և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերության իմաստն այն է, որ պետությունն իր վրա վերցնի այդ պատասխանատվությունը: Դրանով կկարգավորվի ֆիզիկական անձանց ձեռնարկատիրական գործունեությունը, այսինքն` փոքր կազմակերպությունները «Նոֆոլկ»-ի ծառայություններից այլևս չեն օգտվի, կօգտվեն միայն այն ֆիզիկական անձինք, ովքեր վերավաճառողներ են: