Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գնալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին` ունենալով ամենաբարձր նշաձողը` հավակնել ու ստանալ ձայների բացարձակ մեծամասնություն. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Անգամ առանց ռեյնտինգային ընտրակարգի` մենք հավակնում ենք ստանալ բացարձակ մեծամասնությունը»,- ասաց նա, հավելելով, որ ԲՀԿ-ն պատրաստ է արտահերթ ընտրությունների և' վաղը, և' աշնանը, և' գարնանը:
«Ստեղծված ոչ ստանդարտ ու ադեկվատ քաղաքական իրավիճակի հանգուցալուծումը, ի վերջո, պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները»,- հավելեց պատգամավորը:
Հարցին` հնարավո՞ր է, որ դաշինքով գնան արտահերթ ընտրությունների, Զոհրաբյանը պատասխանեց, որ նման հարց չեն քննարկել, միայն համագործակցության խնդիրներ են քննարկել:
Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրակարգին, նա նշեց, որ իրենց դիրքորոշումն անփոփոխ է` պետք է հանել այդ ընտրակարգը: «Ռեյտինգային ընտրակարգը թույլ չի տալիս ընտրություն կատարել ծրագրերի ու գաղափարների միջև»,- ասաց նա:
Պատգամավորը տեղեկացրեց, որ շաբաթ առաջ կրկին իրենց փորձագետներին տվել են հանձնարարություն՝ շատ կարճ ժամկետում նախապատրաստել Ընտրական օրենսգրքի փոփոխություն՝ հանելով ռեյտինգային ընտրակարգը:
«Եթե քաղաքական ուժերի միջև լինի կոնսենսուս, հնարավոր է` մինչև ԱԺ պաշտոնական արձակուրդի մեկնարկը, այն է՝ հուլիսի 15-ը ընդունել Ընտրական օրենսգիրքը: Ամառվա ընթացքում կարող է օրենսգիրքը գնալ Վենետիկի հանձնաժողով՝ փորձաքննության: Իսկ աշնան վերջն ադեկվատ ժամանակահատված է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար»,- կարծիք հայտնեց Զոհրաբյանը: