|
Փոխարժեքներ
13 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Այսօր ԱԺ քառօրյայում, երբ քննարկվում էր դատական համակարգի հաշտարարի ինստիտուտի ստեղծման հարցը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ կողմ է այդ գաղափարին, անգամ` կարող է ասել, որ ավելի շուտ պետք է ներդնեին այդ ինստիտուտը:
«Միշտ չէ, որ իշխանության առաջ քաշած օրինագծերին պետք է դեմ քվեարկել, որովհետև սա դրական առաջարկություն է»,- ասաց նա:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ևս նշեց, որ համակարծիք է Գագիկ Ջհանգիրյանի հետ, որ ամեն ինչին չէ, որ ներկայացնում է իշխանությունը, պետք է իմպերատիվ կերպով դեմ լինել, միայն այն բանի համար, որ ընդդիմադիր քաղաքական ուժ ես:
«ԲՀԿ-ն նման մարազմով չի տառապում, մենք չենք դառնա զոհը այն կեղծ մտայնության, որ եթե իշխանության այս կամ այն առաջարկը պաշտպանենք, հանկարծ մեր ընտրազանգվածը մեզ սխալ կհասկանա: Ինչը որ լավ է, մենք պատրաստ ենք պաշտպանել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ինքը, այնուամենայնիվ, մտահոգություն ունի, որ դա կհանգեցնի հաշտարարական «ատկատների» մեխանիզմի ձևավորմանը: