Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հուլիսի 9-ին՝ ժամը 16.25-ին, Ղրղըզստանի Հանրապետության քաղաքացի, 1997 թ. ծնված Արաբզոն Բ.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիսի 8-ին՝ ժամը 20.30-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռով Գյումրի ժամանելուց հետո «Շիրակ» օդանավակայանում «Օպել» տաքսի ավտոմեքենայի վարորդին խնդրել է իրեն տեղափոխել մոտակա հյուրանոց:
Վարորդը տեղափոխելու և հյուրանոցի մեկ օրվա գիշերակացի համար իրենից պահանջել և ստացել է 100 ԱՄՆ դոլար ու 10.000 դրամ, որից հետո, նախնական պայմանավորվածության համաձայն, հուլիսի 9-ին՝ ժամը 10.00-ի սահմաններում, նշված տաքսու վարորդը Թբիլիսի ճանապարհելու համար իրենից վերցրել է 30.000 դրամ և, Գյումրիի ավտոկայանում մատնացույց անելով Թբիլիսի մեկնող ավտոմեքենան, հեռացել, ինչից հետո Արաբզոն Բ.-ն պարզել է, որ Գյումրիից Թբիլիսի ուղևորափոխադրման վարձը 5.000 դրամ է:
Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը՝ ժամը 18.40-ին, «Շիրակ» օդանավակայանի դիմացից բաժին բերման է ենթարկել 1982 թ. ծնված Մեխակ Մ.-ն, որը խոստովանել է, որ նշված հացագործությունը կատարել է ինքը:
Գումարը մասամբ առգրավվել է:
Կատարվում է քննություն: