Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր՝ հուլիսի 9-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
«Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Մոսկովյան 48 շենք, որտեղ բնակարաններից մեկի պատշգամբում հայտնաբերել է տղամարդու դի:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 24 բնակարանում հայտնաբերել են տանտիրոջ՝ 69-ամյա Նիկոլայ Գաբրիելյանի դին՝ գլխի հատվածում ստացած հրազենային վնասվածքով: Ոստիկաններն ու քննիչները դիակի մոտ հայտնաբերել են նաև հրազեն, որով Ն. Գաբրիելյանը ինքնասպան է եղել:
Ն. Գաբրիելյանը հանրությանը հայտնի «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Գազի Կոլյան» Է, ով Ճվ-Ճըվ Արո մականվամբ Արա Վարդանյանի կնոջ հայրն էր»,- կարդում ենք կայքում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: