կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-08 10:01
Հասարակություն

Ճվճվ Արոյի որդին BMW X6-ով բախվել է ոստիկանական Toyota-ին. կա զոհ և վիրավոր

Ճվճվ Արոյի որդին BMW X6-ով բախվել է ոստիկանական Toyota-ին. կա զոհ և վիրավոր

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը` այսօր 04:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla» մակնիշի (վարորդ՝ Ա. Դ.) և «BMW X6» մակնիշի (վարորդ՝ Ս. Մ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Ա. Դ.-ը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ, որտեղ մահացել է:

Փրկարարները «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 1984 թ. ծնված Խ. Գ.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են «BMW X6» մակնիշի ավտոմեքենան:

Shamshyan.com-ի տեղեկություններով` BMW X 6-ի վարորդը Toyota-ին բախվելուց հետո բախվել է ճանապարհի մայթեզրին տեղադրված գովազդային վահանակին եւ հայտնվել մայթին, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:

«Աղբյուրի տվյալներով, BMW X 6-ի մեջ հայտնաբերվել են մի քանի համարանիշներ՝ հայկական և ռուսական, իսկ նշված ավտոմեքենան վարել է հանրությանը հայտնի, բազմաթիվ ավտովթարների հեղինակ, քրեական պատմություններով հարուստ, նախկինում դատապարտված «Ճվճըվ Արոյի» որդին՝ «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանը:

Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ մահացածը օրեր առաջ է երեխա ունեցել: Մահացած Ա. Դավթյանն ու վիրավոր Խ. Գասպարյանը ծառայության մեջ են եղել. աշխատում էին ՃՈ 1-ին սպայական գումարտակում»,- կարդում ենք Shamshyan.com-ում: