|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
«Հայկական ժամանակը» գրում է.«Հունվարի 8-ի լուսադեմին Երևանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեցին ոստիկանության ծառայողներ՝ 28- ամյա Արեգ Դավթյանը և 33-ամյա Խաչիկ Գասպարյանը:
ՃՈ տեսուչ 28-ամյա Արեգ Դավթյանը Երևանի բնակիչ էր, ամուսնացած էր և ուներ անչափահաս երեխա: Դավթյանը համակարգում աշխատել է 2013 թվականից, կոչումով՝ ավագ լեյտենանտ:
33-ամյա Խաչիկ Գասպարյանն Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ էր, կոչումով լեյտենանտ: Շահումյանի գյուղապետարանի աշխատակիցը մեր զրույցում ասաց, որ Գասպարյանը նոր էր ամուսնացել, հունվարի 3-ին որդի էր ունեցել. «Երևի չի հասցրել անգամ որդուն տեսնել, մեր գյուղի ամենապարզ, բարի, խելոք տղան էր»: Նրա խոսքով՝ Խաչիկ Գասպարյանի հայրը նույնպես աշխատել է ճանապարհային ոստիկանությունում: ՃՈ տեսուչը երկու քույր ուներ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: