Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արագածոտնի մարզպետի տեղակալներ են նշանակվել Անահիտ Սարգսյանը, Արծվիկ Նիկողոսյանը եւ Գառնիկ Աթանեսյանը: Հուլիսի 3-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանը աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ փոխմարզպետներին:
Շնորհավորելով նորանշանակ պաշտոնյաներին՝ մարզպետը նշեց, որ բոլորի ջանքերը միտված են լինելու տարածքում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծմանը:
Մարզպետը լիահույս էր, որ կարճ ժամանակում ընթացքի մեջ կդրվեն բոլոր հիմնախնդիրների լուծմանը միտված գործողությունները՝ ի շահ մարզի հզորացման:
Ծանոթանալով աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ՝ մարզպետի տեղակալները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար եւ վստահեցրին, որ համատեղ աշխատանքի դրական արդյունքը տեսանելի կլինի ամենամոտ ժամանակներում: Նրանք միակարծիք էին մարզպետի այն տեսակետին, որ իրենց գործունեության մեջ պետք է բացառվի կուսակցական ցանկացած դրսեւորում:
Նորանշանակ փոխմարզպետներին աշխատակազմի անունից շնորհավորեց մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գեւորգյանը եւ վստահեցրեց, որ աշխատակազմը պրոֆեսիոնալ է եւ ի զորու է համատեղ լուծելու առաջադրված բոլոր խնդիրները:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին