|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր կառավարության նիստում, նախքան օրակարգին անցնելը, վարչապետ Կարեն Կարապետյանը նախ շնորհավորեց նորանշանակ նախարարներին:
«Վարդան Արամյանը ֆինանսական աշխարհում հայտնի անձնավորություն է, նրան հարկ չկա ներկայացնելու, և կարծում եմ` նա իր առջև դրված խնդիրները շատ լավ գիտի»,- ասաց վարչապետը:
Այնուհետև ներկայացրեց մյուս երեք նախարարներին` նշելով, թե ինչ չափանիշներով են նրանք ընտրվել` որպես նախարար:
«Երեքն էլ այդ ոլորտների կառավարիչներ են, բավական լավ են դրսևորել իրենց, համեստ են ու պարկեշտ, կառավարման համակարգի լավ հատկանիշների կրողներ են: Մեծ ակնկալիքներ ունենք, որ նրանք կվերանայեն այդ ոլորտների կառավարումը, կներկայացնեն ծրագիր, թե ոնց են պատկերացնում իրենց ոլորտների զարգացումը: Քննարկում ենք նաև հայտանիշների հարցը, որոնցով կգնահատվեն նախարարների աշխատանքները, կարևոր կլինի ներդրումների ներգրավման հայտանիշը: Ձեզանից ակնկալում եմ շատ համարձակ քայլեր, ռեալ համարձակ քայլեր: Ունեք հնարավորություն ձեր երազած ոլորտը սարքելու, երկիր զարգացնելու ու մթնոլորտ փոխելու»,- ասաց վարչապետը: