Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանին: Նա խոսքի սկզբում ընդգծեց, որ վերջին ամիսներին քննարկման նյութ էր դարձել ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը, և ինքն ուրախ է այդ համագործակցության համար:
Հովիկ Աբրահյամյանն ասաց, որ, ՏԿԱԻՆ-ը բաժանելով և առանձին` արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ստեղծելով, սկիզբ է դրվում նոր համագործակցության: Նա նշեց նաև, որ ՏԿԱԻ նախկին նախարար Արմեն Երիցյանի հետ աշխատանքն արդյունավետ է համարում և նույն արդյունավետությունն էլ սպասում է Երիցյանի` արտակարգ իրավիճակների նախարարությունը ղեկավարելու պարագայում:
Անդրադառնալով Դավիթ Լոքյանի նշանակմանը` Հովիկ Աբրահամյանը նշեց` Լոքյանի` նախկինում կառավարությունում աշխատելու ժամանակ երկնիշ տնտեսական աճ է արձանագրվել:
Արմեն Երիցյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ շնորհակալ է հանրապետության վարչապետին և նախագահին գնահատանքի համար:
«Անչափ կարևոր եմ համարում համայնքների խոշորացման ծրագրի աշխատանքների շարունակությունը: Լավ աշխատանքներ են տարվել, և կարծում եմ` մեր համագործակցությունը ևս կնպաստի, որ այդ ծրագրերը կյանքի կոչվեն»,- ասաց նա` հավելելով, որ ինքը, անցնելով աշխատանքի, տեսել է, որ իրեն շրջապատում է պրոֆեսիոնալ թիմ, նաև հույս հայտնեց, որ Լոքյանն էլ կշարունակի արդյունավետ աշխատել այդ թիմի հետ:
Նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանը ևս շնորհակալություն հայտնեց հանրապետության նախագահին ու վարչապետին, նաև ՀՅԴ-ին այս պատասխանատու գործն իրեն վստահելու համար: Դիմելով Երիցյանին` նանշեց, որ տեղյակ է, որ նախարարությունում աշխատում են պրոֆեսիոնալ մարդիկ և շատ խնդիրներ կարող են վերցնել իրենց վրա: «Ես շնորհակալ եմ նաև պարոն Երիցյանին և կարծում եմ` մեր համագործակցությունը պետք է սերտ լինի»,- ասաց Լոքյանը: