կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-02 13:46
Քաղաքական

Հայաստանը ուրիշ երկրների հետ վիզաների ազատականացման համաձայնագրի իրականացման բեռը չպիտի կրի. Աշոտյան

Հայաստանը ուրիշ երկրների հետ վիզաների ազատականացման համաձայնագրի իրականացման բեռը չպիտի կրի. Աշոտյան

ՀՀ ԱԺ եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով` վիզաների ազատականացման երկխոսությունը պրոցես է, ու հնարավոր է  մի պահի միանվագ որոշումով դա անել: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«ԵՄ մեր գործընկները մեզ ասում են, որ ռեադմիսիայի մասին նախորդ պայմանագիրը  դեռ ամբողջությամբ կյանքի չի կոչվել։ Ճիշտ են ասում, որովհետև այն կյանքի կոչելու համար ժամանակ և իրավական դաշտ է պետք։ Մի շարք ԵՄ երկրների հետ Հայաստանը այդ շրջանակային համաձայնագրից հետո առանձին համաձայնագրեր պիտի կնքի ռեադմիսիայի և վիզաների դյուրացման մասով»,- ասաց Աշոտյանը։

Նրա խոսքով` իրենք եվրոպացի գործընկերներին առաջարկել են այս երկու գործընթացները միաժամանակ իրականացնել։ «Մենք առաջարկել ենք զուգահեռ տանել այս երկու օրակարգերը, որոնք ժամանակատար են։ Մի կողմից աշխատենք եղած համաձայնագրի դյուրացման և ռեադմիսիան լիարժեք կյանքի կոչելու համար, նաև զուգահեռ աշխատանք տանենք վիզաների ազատականցման երկխոսության ուղղությամբ»,- նշեց նա։

Խոսելով գործընթացի դժվարությունների մասին՝ Աշոտյանը նշեց, որ ԵՄ-ն տասնյակհազարավոր օրինակներ է բերում, մասնավորապես` Ուկրաինայի և Վրաստանի չարաշահումների մասով, որոնց հետևանքով ոչ օրինական միգրացիա է տեղի ունենում։

«Նրանք չեն ուզում շտապել, բայց մեր պատասխանը հստակ է՝ Հայաստանը չպետք է կրի այլ երկրների հետ ունեցած խնդիրներ բեռն ու պատասխանատվությունը։ Մեր քաղաքացիների մի մասն էլ կունենա խախտելու գայթակղություն, չեմ ասում, որ բոլորը կլինեն օրինապաշտ, և նման խախտումներ չեն լինի, բայց Հայաստանը ուրիշ երկրների հետ համաձայնագրի իրականացման բեռը չպիտի կրի»,- հավելեց Աշոտյանը։