| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԵՄ-ն ՀՀ-ի հետ գերազանց հարաբերություններ ունի այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին կրկնեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությունը:
«Բոլոր գործոնները, որոնք, սովորաբար, հաշվի են առնվում հարաբերությունների մակարդակը գնահատելու համար, թույլ են տալիս ասելու, որ այդ հայտարարությունը կշիռ ունի: Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ: Մենք հայկական կողմի հետ հիմա քննարկում ենք այն ձևերը, որոնցով ԵՄ-ն կարող է աջակցել ճանապարհային քարտեզի իրականացմանը»,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ ՀՀ նախարարություններն այս պահին մշակում են շատ կոնկրետ գործողություններ Ընդլայնված համաձայնագրի ճանապարհային քարտեզի մասով, և որ իրենք նշանակալիորեն ավելացրել են ֆինանսական աջակցության չափը՝ ուղղված ՀՀ-ի զարգացմանը:
«Պետք է համբերատար լինել, շարունակել ջանքեր գործադրել այս ուղղությամբ, այդ թվում՝ սովորական հայ քաղաքացիները: Եթե դուք չխախտեք ճամփորդությունների ժամկետները Շենգենյան գոտու երկրներ, եթե ժամանակին վերադառնաք, եթե ապաստան չհայցեք, եթե չփորձեք չարաշահել անվճար տրամադրվող բուժծառայությունները, ամեն ինչ կլինի նորմալ, և գործընթացը կշարունակվի ճիշտ ուղղությամբ»,- ասաց Սվիտալսկին: