| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Արամ Մանուկյանի արձանի բացումն այլընտրանք չունի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել.
«Սիրելի հայրենակիցնե՛ր, Արամ Մանուկյանի արձանի տեղադրման վերաբերյալ քննարկումները տարբեր մակարդակներում շարունակվում են, ինչը մտավախություն է առաջացնում արձանի պաշտոնական բացումը չեղարկելու , այդ կերպ նաև Արամի անձը հանիրավի նսեմացնելու առումով: Առնվազն անհասկանալի է պետական որոշ մարմինների և պաշտոնատար անձանց հակասական և ժամանակավրեպ կարծիքներն ու հրապարակումները արձանի տեղադրման իրավական ընթացակարգերի վերաբերյալ: Բազմաթիվ քաղաքացիներ անհանգստացած են արձանի տեղադրման և պաշտոնական բացման շուրջ ստեղծված ինչ-որ առումով արհեստական և ուշացած աղմուկի կապակցությամբ: Ի աջակցություն Արամ Մանուկյանի արձանի պաշտոնական բացման և հանուն ազգային պետականության կերտման գործում ունեցած նրա առանցքայի դերի արժևորման կոչ ենք անում հուլիսի 1-ին, ժամը 19:00-ին հավաքվել Արամ Մանուկյանի արձանի մոտ, Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանի հարևանությամբ»:
«Արամ Մանուկյանի արձանի բացումն այլընտրանք չունի» քաղաքացիական նախաձեռենություն