կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-01 17:45
Հասարակություն

Օպերայի թատրոնի մոտակայքում մեքենաներն իրար են բախվել. կան տուժածներ

Օպերայի թատրոնի մոտակայքում մեքենաներն իրար են բախվել. կան տուժածներ

Օգոստոսի 1-ին, ժամը 14:01-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել, տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Opel մակնիշի 06 LO 815 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Մ.) և Volkswagen մակնիշի 29840408AC պետհամարանիշի (վարորդ՝ Մ. Խ.) ավտոմեքենաները. Մ. Խ.-ը և Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Լ. Թ.-ը հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանային կլինիկա:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և կատարել Volkswagen մակնիշի ավտոմեքենայի հովացման աշխատանքներ: