Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 16-ին, ժամը 15:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհին` Հրազդան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհի 50-րդ կմ-ին բախվել են Lada 2121 մակնիշի 334 AA 01 (վարորդ՝ 1955 թ. ծնված Լ. Մ.) և Zil 130 մակնիշի 35 AN 316 (վարորդ՝ 1977 թ. ծնված Ա. Ս.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Փրկարարները Lada 2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդ Լ. Մ.-ին և ոււղևոր՝ 1952 թ. ծնված Հ. Պ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: