|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հունիսի 29-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնում 1965 թ. ծնված Գարիկ Փ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Ենոքավան գյուղի հանգստյան գոտում, ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1979 թ. ծնված Արսեն Գ.-ն դանակով հարվածել է 1978 թ. ծնված Հովսեփ Բ.-ին՝ պատճառելով վնասվածք:
Հովսեփ Բ.-ն տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 21.45-ին, կամավոր բաժին է ներկայացել Արսեն Գ.-ն և ներկայացրել հանցագործության գործիք դանակը և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, հանգստյան գոտու ավտոկայանատեղում վիճաբանություն է ծագել իր և Գարիկ Փ.-ի հետ եկած Հովսեփ Բ.-ի և ևս մեկ անձի հետ, որին չի ճանաչում, որի ժամանակ Հովսեփ Բ.-ն և իրեն անծանոթ անձը ծեծի են ենթարկել իրեն, իսկ ինքը ինքնապաշտպանության նպատակով ձեռքին եղած խոհանոցային դանակով հարվածել է նրան՝ պատճառելով վնասվածք:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: