|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Փետրվարի 24-ին դանակահարության դեպք է գրանցվել Գառնիում:
Հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գառնի գյուղից մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1985 թ. ծնված Արտուշ Գևորգյանը, որը, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 24-ին` ժամը 13.00-ին, Ջրվեժ գյուղից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Արման Շ.-ն, որը խոստովանել է, որ փետրվարի 23-ին` ժամը 23.00-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում, Գառնի գյուղում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Արտուշ Գևորգյանին դանակով հարվածել է ինքը:
Արման Շ.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է: