|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Արարատի մարզի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Գարեգին Լալայանը դանակահարել է ծառայակցին` Հայկ Գարեգինյանին. տեղեկացնում են Հայաստանի ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Զինծառայողների միջեւ նախօրեին վիճաբանություն է եղել: Վեճի ժամանակ Լալայանը սվին-դանակով հարվածել է Գարեգինյանի մեջքին` պատճառելով չթափանցող մարմնական վնասվածքներ:
Փաստի առթիվ քննչական ծառայության 8-րդ կայազորային բաժնում հարուցվել է քրեական գործ` քր.օր.-ի 359 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):
Հայկ Գարեգինյանին տեղափոխել են զորամասի բուժկետ:
Իսկ նրան դանակահարած Գարեգին Լալայանը զորակոչվել էր 2009թ. աշնանը եւ մի քանի շաբաթից պետք է զորացրվեր: Եթե նրա մեղքը դատարանով հաստատվի, զինծառայող Լալայանը 4-8 տարի կանցկացնի բանտում: