կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-12 15:32
Հասարակություն

Տավուշի մարզպետն ու ՇՄ փոխնախարարները Ենոքավանում քննարկել են ընձառյուծի պահպանության հարցերը

Տավուշի մարզպետն ու ՇՄ փոխնախարարները Ենոքավանում քննարկել են ընձառյուծի պահպանության հարցերը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Իրինա Ղափլանյանն ու Վարդան Մելիքյանը գտնվում են Տավուշի մարզի Ենոքավան գյուղում, որի հարակից տարածքում օրեր առաջ ֆոտոթակարդների միջոցով լուսանկարվել էր կովկասյան ընձառյուծը։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և Ենոքավանի գյուղապետ Անդրանիկ Չիբուխչյանի հետ այս պահին քննարկվում են ընձառյուծի պահպանությանն ու տեղի բնակիչների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը վերաբերվող մի շարք հարցեր։

Ավելի ուշ նախատեսվում է այցելել անտառհատված, որով անցել է հազվագյուտ կենդանին։