|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Արագածի եւ Ապարանի տարածաշրջաններ: Արագածի տարածաշրջանում մարզպետը խորհրդակցություն անցկացրեց Ալագյազի միջնակարգ դպրոցում, որին ներկա էին դպրոցների տնօրենները եւ խոշորացված համայնքներ Ծաղկահովիտի եւ Ալագյազի համայնքապետերը, իսկ Ապարանում դպրոցների տնօրենների մասնակցությամբ խորհրդակցությունը կայացավ թիվ 2 դպրոցում:
Աշոտ Սիմոնյանն անդրադարձավ 2017-2018 ուսումնական տարվա ընդհանուր նկարագրին՝ նշելով որ դեռեւս 10 ամիս առաջ իր կողմից բարձրացված բոլոր խնդիրներն արդիական են, եւ բոլոր հանձնարարականներն ուժի մեջ են:
Քննարկվեցին կրթության բարելավմանը միտված մի շարք խնդիրներ: Մասնավորապես անդրադարձ կատարվեց տարիֆիկացիաների կազմմանը, դպրոցների բյուջեներին, շենքային պայմաններին, ջեռուցման գործընթացին առնչվող խնդիրներին, ինչպես նաեւ կրթական, կազմակերպչական այլ հարցերի:
Տնօրենները մարզպետին դիմեցին իրենց մտահոգող մի շարք հարցերով եւ ստացան սպառիչ պատասխաններ:
Աշոտ Սիմոնյանը նաեւ շրջայց կատարեց Ալագյազի եւ Ապարանի թիվ 2 դպրոցներում, ծանոթացավ այստեղ առկա խնդիրներին եւ դրանց համատեղ լուծման համար երաշխիքներ տվեց:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին