Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Պետք է գործեն դպրոցի տնօրենի` նույն դպրոցում որպես տնօրեն աշխատելու հավանականության հստակ ժամկետներ. այսօր լրագրողներին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը` ամփոփելով 2016-ի աշխատանքները:
Ըստ նախարարի` դպրոցներից պետք է այդ քարացվածության մեխանիզմը հանել, քանի որ, այո, ունենք տնօրեններ, որոնք շատ բազմավաստակ են, բայց կարող են իրենց գիտելիքը մեկ այլ դպրոցում սպառել: «Քանի՞ անգամ կարող է նույն մարդն ընտրվել տնօրեն: Պետք է համակարգը փոխենք, որ անընդհատ նույն մարդը չղեկավարի դպրոցը: Բացի այդ` տնօրենը պետք է արժանի մարդ լինի»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է կրթության ոլորտում առկա խնդիրներին, ապա, ըստ Մկրտչյանի, իրենց չի հաջողվում դպրոցների կառավարման համակարգում արմատական փոփոխություններ իրականացնել: «Հանրակրթության ոլորտում ունենք դասագրքերի և վերապատրաստման խնդիր: Դասագրքերի հետ կապված խնդիրն այն է, որ մենք գրում ենք դասագրքեր լավ սովորող աշակերտների համար, բայց լավ սովորողն այսպես, թե այնպես սովորում է, և մեր դասագրքերը պետք է ուղղված լինեն միջին սովորողին»,- նշեց նա:
Նախարարը ասաց նաև, որ հարուստ երկրներում կրթության նախարարությունը միայն մեկ խնդիր ունի` որակի, իսկ իրենց վրա սոցիալական լուրջ պատասխանատվություն է դրված: