ՀՅԴ պատմության թանգարանի աշխատակից Անի Մելքոնյանը գրում է.
«Մեծահարուստ Փարվանյանների տունն է Աշտարակում։
Այս տան պատշգամբից 1918թ.մայիսին՝ ժողովրդի ոգեկոչման նպատակով, տեղի է ունեցել հանրահավաք, որը ղեկավարել է Դրոն և ՀՅԴ Աշտարակի կոմիտեի ներկայացուցիչ Հովհաննես Փարվանյանը:1918 թվականի մայիսի 23-27-ին Դրոն ստանձնեց Ապարանի ճակատամարտի հրամանատարությունը։ Ապարանի ճակատամարտը, հիրավի, Դրաստամատ Կանայանի փառքի գագաթնակետն էր։ Հայ ժողովրդի համար ամենաօրհասական այդ օրերին նա կարողացավ ոչ միայն կասեցնել թուրքական 13.000-ոց զորաբանակի առաջխաղացումը դեպի Երևան, այլև ջախջախիչ հարված հասցրեց թուրքերին, որոնք խուճապահար փախան մարտադաշտից։
Հ.Գ. Տունը քանդվել է 1972-ին, դրա տեղում այժմ Աշտարակի քաղաքապետարանի շենքն է։
Մաս առ մաս, մեր պատմության թանկ էջերը հավաքել ու հրապարակել է պետք։
Լուսանկարի ու տեղեկության համար շնորհակալ եմ ընկեր Կարեն Լիպարիտի Շահազիզյանին»: