Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիյա Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի՝ վերջերս ԼՂ հակամարտության վերաբերյալ արած հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Վոլոդինը Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ ասել էր. «Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերը չեն կարող մեզ չմտահոգել: Ռուսաստանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հարաբերությունների սրման օգտին, բոլոր նրանք, ովքեր չեն լսում ժողովրդի`խաղաղ ապրելու ցանկությունը և խոսքերը, իհարկե, գնում են լարվածության ճանապարհով: Մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի կանխենք այդ ուղին: Ադրբեջանը միշտ ճիշտ և կառուցողական դիրքորոշում է ունեցել (Լեռնային Ղարաբաղի հարցով)»:
Լրագրողին մասնավորապես հետաքրքրել է վերջին նախադասությունը:
Զախարովան ի պատասխան կոչ է արել լրագրողին կառուցողական լինել հարցերում, այնուհետև նշել, որ ՌԴ-ի ավանդական դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցով որևէ փոփոխության չի ենթարկվել և այն հայտնի է:
«Մենք աշխատում ենք երկու կողմերի հետ արդյունքի հասնելու համար: Մեզ համար այդ թեման միջազգային օրակարգում ակտուալնեից մեկն է:Խնդրի հարցում Ռուսաստանի բազային մոտեցումները չեն փոխվել»,-նշել է նա:
Զախարովան նաև նշել է, որ տարաբնույթ հայտարարություններ կարող են հնչել՝քաղաքական գործիչների, պատգամավորների, պատմաբանների, հրապարակախոսների, շատ դեպքերում դրանք աղավաղվում են, և խորհուրդ տվել միշտ նման հարցերը պարզաբանել հայտարարությունների հեղինակների հետ:
«Եկեք դիմենք պաշտոնական տեսակետներին, որոնց մասին դուք բոլորդ լավ գիտեք»,-հավելել է Զախարովան:
Անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հնարավոր հանդիպմանը, նա ասաց, որ եթե նման հանդիպում համաձայնեցվի և տեղի ունենա, ՌԴ-ն մաղթում է էֆեկտիվ արդյունք և լավ մթնոլորտ: