|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու հարցում Ադրբեջանի հետ տարվող աշխատանքների մասին հարցին։ Մարիա Զախարովան պատասխանել է այն հարցին՝ արդյոք ռուսական կողմը հնարավորություն ունի ազդելու Ադրբեջանի վրա՝ կապված Լաչինի միջանցքի շրջափակման հետ և արդյոք հնարավոր է մարդասիրական օգնություն հասցնել Արցախ ուղղաթիռներով և ինքնաթիռներով, որոնք ունեն ռուս խաղաղապահները։
«Մենք աշխատում ենք բոլոր կողմերի հետ, ոչ միայն հանրային հարթությունում, ինչ վերաբերում է մեթոդաբանությանը։ Իսկ ինչ վերաբերում է մարդասիրական օգնության մատակարարմանը, ապա, ինչպես հասկանում ենք, միջազգային կառույցի առանձին երկրներ այս հարցի լուծման զանազան տարբերակներ են մշակում», - ասել է դիվանագետը։