կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-15 15:30
Աշխարհ

Զախարովան անդրադարձել է Փաշինյանի և Ալիևի ծանոթությանը

Զախարովան անդրադարձել է Փաշինյանի և Ալիևի ծանոթությանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` ՌԴ-ում երեկ կայացած ծանոթությանը և պատասխանել հարցին` արդյո՞ք այդ հանդիպումը կարող է խթան հանդիսանալ բանակցային գործընթացի ակտիվացման համար:

«Ինձ թվում է, որ պետք չէ շփոթել ձևաչափերը: Կա շփում պետությունների ղեկավարների միջև, որը լինում երկկողմ, բազմակողմ: Եվ կա խնդիր, որն իր լուծման ձևաչափը ունի»,- ասել է նա:

Զախարովայի խոսքով` բարենպաստ մթնոլորտի ստեղծումը միայն նպաստում է բանակցային գործընթացի առաջխաղացմանը: «Ոչ միայն նպաստում է, այլև այդ խնդրի լուծման կարևորագույն գրավականն է: Սակայն ևս մեկ անգամ կրկնեմ` դրանք տարբեր ձևաչափեր են»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նրանք ՌԴ էին  ժամանել` ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը մասնակցելու: Քննարկումներ նրանց միջև չեն եղել, տեղի է ունեցել միայն ծանոթության արարողություն, որի մասին հայտնել էր Փաշինյանը: