|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«ArmLur.am-ի տեղեկություններով՝ դերասան Հովհաննես Ազոյանի սկանդալային հայտարարությունից հետո իրավապահները գործի են անցել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրանք գտել են տարիներ առաջ Հովհաննես Ազոյանի բանակում չծառայելու մասով հարուցված քրեական գործը, որն էլ տարիներ առաջ կարճել էին:
Բանն այն է, որ իրավապահները տարիներ առաջ դերասանի՝ բանակում չծառայելու մեջ որոշակի ապօրինի տարրեր են հայտնաբերել և հարուցել են քրեական գործ, սակայն ավելի ուշ իրավապահ համակարգում որոշել են քրեական գործը կարճել՝ հաշվի առնելով, որ նա դերասան է և ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը:
Տեղեկությունը փորձեցինք անձամբ պարզել դերասանից, թե նա ինչ հիմքով է ազատվել բանակից, սակայն վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր նամակներին: ArmLur.am- ը պատրաստ է նաև հրապարակել դերասան Հովհաննես Ազոյանի մեկնաբանությունը:
Հիշեցնենք, որ Հովհաննես Ազոյանը Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի սոցցանցի պաշտոնական էջում, որտեղ վերջինս լուսանկարներ էր տարածել իրենց ընտանիքի ճամփորդությունից, գրել էր. «Վերջապես ես խաղաղություն տեսա պարոն Ալիևի դեմքին: Աշխարհին խաղաղություն: Թող երբեք պատերազմը չկրկնվի»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: