Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հունիսի 9-ից Այնթափում կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները սկսվել են Աբովյան քաղաքում:
Հունիսի 22-ին, ժամը 21:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ կորած երեխան նկատվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի նախկին կինոյի տան մոտակայքում:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հունիսի 18-ին, ժամը 12:30-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են: Փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում Այնթապ-Սովետաշեն տանող տարածքում:
Աշխատանքներում ներգրավված են Արարատի մարզի Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ոստիկանության աշխատակիցներ և կամավորներ:
Ժամը 13:05-ից մինչև 17:47-ը փրկարարները Այնթապ գյուղից մինչև Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի սկզբնամաս ընդգրկող հատվածում իրականացրել են որոնողական աշխատանքներ:
Ժամը 17:43-ից մինչև 18:21-ը դրությամբ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը Արարատի մարզի Այնթապ համայնքում գտնվող «Կոնիտինենտալ» ռեստորանա-հյուրանոցային համալիրի հետնամասում՝ դժվարանցանելի հատվածում, իրականացրել է որոնողական աշխատանքներ:
Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:
***
Հունիսի 17-ին, ժամը 14:00-ի դրությամբ որոնողական աշխատանքներ են իրականացվում Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանից դեպի Արարատի մարզի Այնթապ-Նոր Խարբերդ-Զոնալ թաղամաս՝ Ստալինյան ջրանցքի երկայնքով:
Աշխատանքներում ներգրավված են Արարատի մարզի Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբից 14 փրկարար:
Ժամը 17:08-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:
Ժամը 23:45-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են: Փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում Խարբերդի մանկատան մոտակայքից դեպի Խարբերդի ամառանոցներ տանող տարածքում:
Աշխատանքներում ներգրավված են Արարատի մարզի Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի 7 փրկարար և ոստիկանության 2 աշխատակից:
Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք: