|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Փետրվարի 18-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Նարինե Շ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 17-ին, ժամը 23.00-ին, Երևանի Էստոնական փողոցի 11 շենքի բնակարաններից մեկում Նարինե Շ.-ին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է նրա ընկերը` 1985 թ. ծնված Հայկ Ն.-ն, ով բերման է ենթարկվել և տվել խոստովանական ցուցմունք:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:Հայկ Ն.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: