Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հունիսի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորված ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին ևս մեկ փաստաբան կպաշտպանի: Խոսքը փաստաբան Լևոն Բաղդասարյանի մասին է, ով հանրությանը հայտնի է մի շարք հնչեղ գործերով, այդ թվում` 2015-ին Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի գործով:
Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ գործում ներգրավվել է Գրիգորյանի հարազատների հորդորով: Նա հայտնեց, որ առաջիկայում մամուլի ասուլիս կտա և կպատասխանի լրագրողների` գործի վերաբերյալ հարցերին:
Նշենք, որ մինչ այս Գրիգորյանի շահերը ներկայացնում էր 4 փաստաբան` Կարեն Քամալյանը, Արայիկ Ալվանյանը, Արսեն Մկրտչյանը և Գուրգեն Գրիգորյանը:
Հարցին, թե 5 պաշտպանը շատ չէ՞ գործի համար, Բաղդասարյանը պատասխանեց. «Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե քանի փաստաբան իրեն պաշտպանի, դա մեղադրյալի իրավունքն է: Հաշվի առնելով քրեական գործի ծավալներն ու բարդությունը` կարծում եմ, որ նորմալ է»:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: