Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում, դիմելով «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրինագծի համահեղինակ, ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանին, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նշեց, որ «երկրապահ» բառի տակ կարելի է օգտագործել տարբեր տերմիններ, եւ չարժե «երկրապահ» հասկացությունը ձևակերպել որպես արժեհամակարգ, տեղին չէ:
Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում ներկայացվեց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հեղինակած` «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, ինչը ստիպել էր բազմաթիվ պատգամավորների մինչ այս ժամը մնալ ԱԺ-ում` գեներալի «խաթեր»:
ՀՅԴ պատգամավորը նշեց, որ նախորդ՝ գործող օրենքում 1990-94 թթ. մասին է խոսքը, 1987-ին մարտական գործողություններ չեն եղել, հետո, դիմելով Մանվել Գրիգորյանին, հավելեց. «Պարո'ն Գրիգորյան, Ձեր չափ ես էլ եմ հիշում այդ ժամանակները»:
Աղվան Վարդանյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է լինելու օրինագծի արդյունքում: «Կարգավիճա՞կ է ստեղծվելու, երկու զուգահեռ ցուցակնե՞ր ենք ունենալու` մեկում լինելու են մասնակիցները, իսկ մյուսում՝ երկրապահ կամավորականները: Պարոն Գրիգորյանն էլ, մենք բոլորս էլ գիտենք, որ ունենք տասնյակ մարդիկ, որոնք Հրազդանի ձորում կանգնել, կամուֆլյաժով նկարվել են, և այսօր համարվում են կամավորներ կամ ազատամարտիկներ»,- նշեց նա:
Ֆարմանյանն էլ հայտարարեց, որ օրենքի տրամաբանությունը հուշում է, որ հանձնաժողովը պետք է աշխատի թափանցիկության պայմաններում եւ չպետք է լինի մի կամավորական կամ ազատամարտիկ, որը օրենքով համապատասխանում է, սակայն չի ստանում այդ կարգավիճակը, եւ չպետք է լինի այնպես, որ օրենքին չհամապատասխանող մարդը ստանա կարգավիճակ: Օրենքի նախագիծը, ըստ պատգամավորի, զուտ բարոյական հարթությունում է: