Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը շատ լավ է վերաբերվում Մովսես Հակոբյանի նշանակմանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում: Այս մասին այսօր նա ասաց լրագրողների հետ զրույցում:
Հիշեցնենք, որ Մովսես Հակոբյանը երկար տարիներ է` ԼՂՀ պաշտպանության նախարարն էր:
Մանվել Գրիգորյանն արտասովոր ոչինչ չի տեսնում այդ նշանակման մեջ, քանի որ, ըստ նրա, Մովսես Հակոբյանը միշտ էլ ծառայել է թե\' ԼՂ-ին, թե\' ՀՀ-ին:
Լրագրողների հարցերը, թե ԼՂ պաշտոնյաները դարձյալն տեղափոխվում են Հայաստան, զայրացրեց Մանվել Գրիգորյանին: «Չկա տենց բան, ձեզնից բաներ մի հորինեք, կա մեկ պաշտպանական համակարգ` թ\' ԼՂ-ում, թե\' ՀՀ-ում»,- ասաց նա:
Մանվել Գրիգորյանը խուսափեց կոնկրետ պատասխանել Yerkir.am-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ Մովսես Հակոբյանը մեկ տարի անց զբաղեցնի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի տեղը: «Ինքը ռակիրովկայով ա եկել, իսկ Խաչատուրովը իրա տեղում ա»,- ասաց նա:
Հարցին, թե կկարողանա՞ Մովսես Հակոբյանը պաշտոնավարել Բաղմանյանի ու Խաչատուրովի հետ, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Լավ էլի, բանակում սաղ մի կամանդ են, բոլորն էլ միասին կատարում են հրամանները»:
Իսկ հնարավո՞ր է, որ Մովսես Հակոբյանի նշանակումը Օհանյան-Խաչատուրով հակամարտության համատեքստում է եղել: Մանվել Գրիգորյանն արձագանքեց. «Չկա տենց բան, մեր հակամարտությունը թուրքերի հետ ա: Դուք հո ֆաշիստ չե՞ք»: