Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, շուրջ 5 ժամ տևած քննությունից հետո որոշում կայացրեց կալանավորել ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանին դատարանից կալանավայր տեղափոխեցին ոչ թե ուղեկցող գումարտակի մեքենայով, այլ ԱԱԾ-ին պատկանող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, ինչը ֆիքսել է Yerkir.am-ի տեսախցիկը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր էր ներկայացրել ԱԺ` պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, նրան որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելուն համաձայնություն տալու համար:
ԱԺ-ն գաղտնի, փակ քվեարկությամբ համաձայնություն էր տվել, ինչից հետո նախաքննական մարմինը դիմել էր դատարան` Մանվել Գրիգորյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու համար: Նշենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: