կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-08 15:50
Տարածաշրջան

Արդեն 4-րդ անգամ է, որ Սևան Նիշանյանին տեղափոխում են այլ կալանավայր

Արդեն 4-րդ անգամ է, որ Սևան Նիշանյանին տեղափոխում են այլ կալանավայր

Իբր «ապօրինի շինություններ կառուցելու և կնիք կեղծելու» մեղադրանքով «Ալիաղա Շաքրան» բանտում գտնվող Սևան Նիշանյանին դարձյալ տեղափոխել են այլ բանտ: Այս մասին հայտնում է Demokrathaber-ը:

 

Վեց ամիսների ընթացքում սա 4-րդ անգամ է, որ Նիշանյանին տեղափոխել են այլ բանտ: Այս անգամ նրան տեղափոխել են «Այդըն Յենիփազար» փակ բանտ:

 

Նշենք, որ ամիսներ առաջ «Թորբալը» փակ բանտից Նիշանյանին շտապ տեղափոխել էին Թուրքիայի ամենավատ համբավը ունեցող «Բուջա» փակ բանտը այն բանի համար, որ նա նամակում հայտնել էր, որ բանտում գողացել են իր վարկային քարտերը: Նիշանյանին խորհուրդ էին տվել դիմել բանտի տնօրենին, բայց օգնելու փոխարեն նա նախընտրել էր հեգնել` ասելով` ի՞նչ իմանանք, իրո՞ք, քարտ ունեցել ես, թե՞ ոչ: