|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ կառավարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում Աժ արտահերթ նիստ գումարելու և գլխավոր դատախազի` Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդությանը հավանություն տալու նախագիծն է: Կառավարությունը միաձայն կողմ քվեարկեց նախագծին:
Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը ԱԺ-ում կքննարկվի վաղը՝ 11:00-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը քննարկելու օրակարգով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար: