|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Տեղեկացրել էինք, որ Վայրի բնության փրկարար կենտրոնը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ պատրաստակամ են իրենց միջոցներով և իրենց հաշվին կատարել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանատեսակների անվտանգ տեղափոխումը համապատասխան մասնագիտացված տարածք:
Կենտրոնից Yerkir.am-ին տեղեկացրեցին, որ կենդանիներն առաջին հերթին բուժզննության կարիք ունեն: Կենտրոնի աշխատակիցներից նշեցին, որ, հաշվի առնելով նախկին սննդակարգը, կարելի է ենթադրել նաև, որ կենդանիները կարող են լուրջ առողջական խնդիրներ ունենալ:
«Յուրաքանչյուր կենդանի հատուկ սննդակարգի կարիք ունի: Պետք է հատուկ սնունդ՝ ատամների ամրացման համար, մեկ այլ բան՝ մաշկի համար… Մեզ անհրաժեշտ է նաև պարզել՝ ինչպե՞ս է վագրը եկել Հայաստան, որտեղի՞ց, վագրի ո՞ր ենթատեսակն է: Գուցե զննելուց հետո պարզվի՝ նա խեղված է և վարքագծային փոփոխություններ ունի»,- տեղեկացրեցին կենտրոնից:
Վայրի բնության փրկարար կենտրոնից հայտնեցին նաև, որ պետք է համապատասխան բժշկական հաստատումներից հետո միայն որոշվի կենդանիներին պահելու վայրը՝ կարո՞ղ են նրանք մնալ կենդանաբանական այգում՝ մյուս կենդանիների կողքին, թե՞ մեկ այլ վայր պետք է տեղափոխվեն:
Նշենք նաև, որ իրականում վագրին պահելը թանկ է նստում առհասարակ, քանի որ հատուկ սննդակարգ է անհրաժեշտ, ստուգումներ, բուժումներ…
Լուսանկարը՝ Klaus Sparwasser-ի