Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կայացավ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության հերթական նիստը: Այս մասին ասված է կառույցի տարածած հաղորդագրությունում:
«Ներկայացվեց միության նոր հասցեն` ք. Երևան, Փ. Բուզանդի-3 (3-րդ հարկ, հեռախոս` 011 54-00-45, էլփոստ` [email protected]):
Որոշվեց.
1. Շիրակի մարզում բացել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցչություն: Աշխատանքների համակարգումը տեղում վերապահել ՀՀ պահեստազորի փոխգնդապետ Վարդևան (Վարդան) Հակոբյանին:
2. Գործելով կանոնադրության շրջանակներում` ԱԱԾ պահեստազորի սպաներին ապագայում աշխատանքով ապահովելու, նրանց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով սկսել պահնորդական ծառայություն ստեղծելու գործընթաց:
3. ՀՀ-ում գործող դոնոր կազմակերպությունների ներգրավմամբ ՀՀ և և ԱԽ ազգային անվտանգության ծառայությունների հետ համատեղ իրականացնել Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած ազգային անվտանգության ծառայության զոհված, խեղված, աջակցության կարիք ունեցող աշխատակիցների ընտանիքների բազմապրոֆիլ օգնություն ցուցաբերելու գործընթաց»,- նշված է հաղորդագրությունում: