կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-11 14:05
Հասարակություն

Որտե՞ղ են Երևանի ''ամանորյա կենդանիները''

Որտե՞ղ  են Երևանի ''ամանորյա կենդանիները''

Այս տարի ամանորյա Երևանում նոր «կենդանիներ» չեն ավելանա. լրագրողներին վստահեցրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը: «Այս տարի մենք զերծ կմնանք Կենտրոն վարչական շրջանում շատ կենդանիներ տեղադրելուց»,- նշեց նա:

 

Yerkir.am-ի  դիտարկմանը, թե տեղափոխելու են ծայրամասե՞ր, Բաղդասարյանը պատասխանեց, որ դրանց տեղափոխել են այգիներ և պուրակներ:

 

Անդրադառնալով այն տեսակետերին, թե նախորդ տարիներին ամանորին մայրաքաղաքի արտաքին ձևավորումն ապահովելու համար տեղադրված լուսադիոդային կենդանիներն անճաշակ էին, նա ասաց. «Ես համաձայն չեմ, որ անճաշակ էին նախորդ տարվանները, շատերն ասում են, որ գեղեցիկ չեն, իսկ շատ շատերն էլ ասում են, որ գեղեցիկ են: Դրա համար ճիշտ չէ միայն մի կողմին լսել»:

 

Ի դեպ, Երևանի քաղաքապետարանն արդեն սկսել է Ձմեռ պապիներին ու Ձյունանուշներին սերտիֆիկատ տրամադրելու համար նախատեսված հարցազրույցների անցկացումը: Քաղաքապետարանի աշխատակիցների հավաստմամբ` Ձմեռ պապիներին ու Ձյունանուշներին ընտրելիս ուշադրություն են դարձնելու նրանց «էսթետիկական տեսքին ու գիտելիքներին»: