Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն այս պահին դեռ զերծ է մնում հայտարարություն տարածելուց՝ կապված Yerevan.today լրատվական կայքի խմբագրությունում վաղ առավոտից իրականացվող խուզարկության վերաբերյալ։
Hraparak.am-ը գրում է, որ նա սպասում է՝ գործողություններն ավարտվեն, նոր միությունն իր խոսքը կասի։ «Բավականին շատ լրատվամիջոցներ անդրադարձել են, ու սպասվում էր, որ էսպիսի գործողություններ կանեն՝ հաշվի առնելով ՀՔԾ պետի հայտարարությունը, որը տպագրվել էր «Հայկական ժամանակ» թերթում, որտեղ նշվել էր, թե առաջինն այդ գաղտնալսման տեսագրությունը տպագրել են Yerevan.today-ը և Hraparak.am-ը։ Այսինքն՝ սպասելի էր, որ ինչ-որ գործողություններ կհետևեն, որովհետև վերջին շրջանում մենք ականատես ենք լինում, որ այդ լրատվամիջոցում ինչ-որ բան է տպագրվում, որին հետևում են գործողություններ այս կամ այն իրավապահ կառույցի կողմից։ Բնականաբար, դատապարտելի է այս երևույթը, և եթե նախկին իշխանությունների ժամանակ լիներ, մամուլը նույնիսկ ավելի կոշտ կարձագանքեր, ոչ միայն մամուլը, այլև՝ հասարակությունը։ Առայժմ զերծ կմնամ հայտարարություն տարածելուց»,- ասաց Սեյրանյանը։
Սաթիկ Սեյրանյանը, սակայն, կարծում է, որ այս խուզարկությունն առնչվում է կայքի լրատվական գործունեությանը։ «Մանավանդ, որ հաշվի առնենք, որ մինչև խմբագրություն մուտք գործելը խուզարկություն է տեղի ուենցել նաև լրատվամիջոցի սեփականատիրոջ բնակարանում։ Երբ որ ես՝ ինքս, փորձեցի կայքի խմբագրից՝ Սևակ Հակոբյանից, ճշտել, թե ի՞նչն է պատճառը, ի՞նչ են փնտրում, նա նշեց, որ գաղտնալսման ինչ-որ սարքավորումներ են փնտրում, նաև թերևս այն հրապարակումը, որը եղավ «ՀԺ»-ում, ըստ որի՝ առաջինը հրապարակել են Yerevan.today-ն ու «Հրապարակը»։ Yerevan.today-ը պարզաբանում էր տվել՝ նշելով google-ի գործիքների սխալմունքի մասին։ Բայց կապ չունի, որ մեկիս ձեռքին էլ առաջինը հայտնվեր, այդ թվում՝ «Հայկական ժամանակի», ժամանակին եղած «Հայկական ժամանակի», բնականաբար կհրապարակեին։ Բայց երբ որ այդ նույն լրատավամիջոցը (խմբ․-նկատի ունի «Հայկական ժամանակը») հրապարակեց ԱԱԾ մեկուսարանից Մանվել Գրիգորյանի լուսանկարը, նման աղմուկ չառաջացավ ու չփորձեցին պարզել, թե այդ որտեղից»,- ասաց Ժուռնալիստների միության նախագահը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: