կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-25 22:00
Աշխարհ

ԻՐԱՎՈՒՆՔ. Հալալ քրտինքո՞վ

ԻՐԱՎՈՒՆՔ. Հալալ քրտինքո՞վ

Հատված ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ հարցազրույցից:

 

- Այդուհանդերձ, չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Վարդան Այվազյանն այն պատգամավորներից է, որ լուրջ կապիտալի է տիրապետում:

- Ուրեմն` Վարդան Այվազյանի ունեցվածի հետ կապված խնդիրները, խնդրում եմ, թող իրենց չանհանգստացնեն: Վարդան Այվազյանի ունեցվածքի որեւէ մի բանը քրեածին չի:

 

- Ամեն դեպքում Հայաստան աշխարհում այսօր կապիտալ ունենալը այդքան հեշտ գործ չէ:

- Ես շատ հանգիստ կարող եմ ասել, որ այդ կապիտալներից, որի հետ կապված կցանկանան ինձ հետ աշխատել, ես պատրաստ եմ` որպես պարտնյոր նրանց ճանաչելու: Օրինակ` ես գործարան ունեմ, մեծ սիրով կկանչեմ իրենց, գան ներդրումներ կատարեն ու ինձ հետ աշխատեն` հիսուն-հիսուն: Ոսկու հանք չունեմ, մոլիբդենի հանք չունեմ, պղնձի հանք չունեմ:

 

- Այդ դեպքում ինչպե՞ս եք «Բենթլի»-ներ գնում:

-Ոնց որ ուրիշը` առանց որեւէ մի հանք ունենալու, օրինակ` լրատվության դաշտից ոմանք կարող են գնել նույն 100 հազարանոց մեքենան: Ասում եմ` 100 հազարով «Բենթլին» տալիս եմ, ուզում ե՞ք:

 

- Իսկ այդ «Բենթլին», որը ձեր տղան վարում է, ինչ արժե:

- Նախ, «Բենթլին» Այվազյան Վարդանինն է, եթե որեւէ մեկը ցանկանա, ես այն 100 հազար դոլարով կտամ: Այսքան ժամանակ աշխատել եմ բաց ու թափանցիկ: Եվ ինձ թվում է, որ այդ առումով որեւէ պրոբլեմ չկա: Ի՞նչ է, տղաս զապարոժեցով ման գա՞ր: Դա շահած մեքենա է, ընկերներս վաճառել են, ես էլ էժան գնով վերցրել եմ: