|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մամուլով հաղորդվել էր («Երկիր» օրաթերթ), որ ՀՀ նախագահի նստավայրում` ճակատային շինության հետնաբակում, շահագործման է հանձնվել նոր մասնաշենք: Շինարարական այդ աշխատանքներն ու կահավորումը ֆինանսավորվել են ոչ թե պետբյուջեից, այլ մասնավոր աղբյուրներից:
Ենթադրվում է, որ այդ մասնավոր աղբյուրը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն է, որը դրանից առաջ էլ հանդես էր գալիս նախագահականում բարեգործական ձեռնարկներով:
Մասնավորապես` նրա ֆինանսական փոխհատուցմամբ է, որ նախագահականի բուֆետի ճաշացանկի գները նախկինի համեմատ իջել են: Այսինքն` Կարեն Կարապետյանն իր գրպանից վճարում է թանկ սննդամթերքի համար, բայց Սերժ Սարգսյանի «խաթեր» էժան գին են հաշվում եւ գանձում նախագահականի աշխատակիցներից, դրա համար էլ այնտեղ բոլորը գոհ ու երջանիկ են:
Նույնիսկ, ինչպես պատկերավոր փոխանցեց մեր զրուցակիցը, «նախագահականում բոլորը Կարենի հաշվին են մեռնում կամ ամուսնանում»: