|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով սոցիալական ցանցերում հայտնված՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի ենթադրյալ «հայտարարության» տեքստը սահմանազատման խնդրի վերաբերյալ, կոչ է արել զուսպ վերաբերվել նման «խենթ հրապարակումներին» և կենտրոնանալ պաշտոնական աղբյուրների վրա, քանի որ դա փխրուն թեմա է, և շատ լուրջ ջանքեր են գործադրվում իրավիճակը կարգավորելու համար:
«Ընդհանրապես, սա այնքան փխրուն թեմա է, և այդ իրավիճակը կարգավորելու համար այնքան լուրջ ջանքեր են գործադրվում, որ դուք պետք է շատ զուսպ լինեք նման խենթ հրապարակումների հետ գործ ունենալիս և կենտրոնանաք միայն պաշտոնական աղբյուրների վրա»,- ասել է Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ին՝ ի պատասխան սոցիալական ցանցերում նախորդ օրը հայտնված եռակողմ հայտարարության տեքստը մեկնաբանելու խնդրանքին: