|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Բելառուսի կառավարությունը պնդում է, որ Միութենական պետությունում (որի կազմում ներառված են ՌԴ-ն և Բելառուսը) այդպես էլ չի հաջողվել հասնել արդար մրցակցության և հավասար պայմանների: Այդ մասին Մոսկվայում Միութենական պետության նախարարների խորհրդի նիստում ասել է Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը. հայտնում է Независимая Газета-ն:
«Տեսադաշտում են մնում ռուսական շուկա բելառուսական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների հարցերը, ինչպես նաև ՌԴ-ում տեխնիկայի արտադրություն և հավաքում իրականացնող բելառուսական ձեռնարկությունների մասնակցությունը պետական գնումներին և սուբսիդավորման ծրագրերին»,- ասել է Անդրեյ Կոբյակովը:
Նշվում է, որ արհեստական խոչընդոտների վերացման դեպքում փոխադարձ առևտրի ծավալը կարող է կազմել 40 միլիարդ դոլար: Ներկայումս այն կազմում է 32,4 միլիարդ դոլար:
«Երկու երկրների կառավարությունները երկար քննարկում են առկա բարդությունները, պայմանավորվում են խոչընդոտների վերացման մասին, սակայն խնդրահարույց հարցերի լուծման գործընթացն այնքան արագ չի ընթանում, որքան ցանկալի կլիներ»,- ասել է Անդրեյ Կոբյակովը: