|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սինգապուրում կայացել է Թրամփ-Կիմ Չեն Ըն պատմական հանդիպումը: Կողմերը համատեղ փաստաթուղթ են ստորագրել և պայմանավորվել Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման վերաբերյալ:
РИА Новости-ն, Չինաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը հղումով, հայտնում է, որ Չինաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ը և ԿԺԴՀ-ն կկատարեն հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Մենք հույս ունենք և հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ ամերիկյան և հյուսիսկորեական կողմերը գործնականում կիրականացնեն երկու ղեկավարների միջև ձեռք բերված կոնսենսուսը», -ասվում է հայտարարությունում: