|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Պաղեստինի իշխանությունները մերժում են ԱՄՆ դեսպան Դեյվիդ Ֆրդիմանի հայտարարությունը, ըստ որի Վաշինգտոնը պատրաստ է ճանաչել Հորդանան գոտի արևմտյան ափի անեքսիան Իսրայելի կոզմից և խոստանում են այդ դեպքում դուրս գալ Իսրայելի և ԱՄՆ-ի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններից. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«ԱՄՆ դեսպանի այն հայտարարությունը, թե իբր անեքսիայի որոշումը պատկանում է Իսրայելին, սուտ է, քանզի անեքսիայի գաղափարը ընկած է դարի գործարքի և ամերիկյան քարտեզների հիմքում։ «Իսրայելը և ԱՄՆ-ն բռնակցման իրավունք չունեն, որը նաև ոչ լեգիտիմ է և հակասում է միջազգային իրավունքին: Նախագահ Մահմուդ Աբասն ընդգծել է, որ Իսրայելի և Ամերիկայի հետ բոլոր համաձայնություններն ու պայմանավորվածությունները կչեղարկվեն, եթե Իսրայելը հայտարարի բռնակցման մասին»,- հայտարարել է Պաղեստինի նախագահի ներկայացուցիչ Նաբիլ Աբու Ռոդեյնը: