|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մեր կարևորագույն խնդիրը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է` ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացումը. կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ ժողովրդին պետք է վերադարձնել իշխանությունը: «Ընտրությունները հենց հիմա անցկացնելը մեր քաղաքական թիմի համար ամենահարմար պահն է, որովհետև թավշյա հեղափոխության ոգևորությունը գտնվում է իր գագաթնակետին, և կասկած չկա, որ մեր քաղաքական թիմը կհաղթի բացարձակ մեծամասնությամբ, եթե դրանք անցկացվեն այսօր»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը միևնույն ժամանակ ընդգծեց, որ եթե առաջնորդվեն այս տրամաբանությամբ, ապա կնշանակի, որ իշխանությունը փոխվել է, բովանդակությունը՝ ոչ, և նոր իշխանությանն առաջ է մղում իշխանությունը պահելու մոլուցքը:
«Ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարում, ինչի շնորհիվ քաղաքական մյուս ուժերը դուրս կգան ցայտնոտից և ընտրական նախապատրաստություններ կտեսնեն: Սա ժողովրդին հնարավորություն կտա կատարելու կշռադատված ընտրություն»,- հայտարարեց վարչապետը: