Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2018-06-06 16:24
Քաղաքական

Մեծ պատիվ կլիներ, որ ինձ փոխարիներ Արշավիր Ղարամյանը. Արայիկ Հարությունյան

Մեծ պատիվ կլիներ, որ ինձ փոխարիներ Արշավիր Ղարամյանը. Արայիկ Հարությունյան

Ինձ համար մեծ պատիվ կլինի, որ ինձ փոխարիներ Արշավիր Ղարամյանը, սակայն որոշումն այլ է լինելու: Այս մասին Ստեփանակերտում ընթացող մամլո ասուլիսի ժամանակ ասաց Արցախի` արդեն նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե իր պաշտոնում նշանակվելու է ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանը:

Նա նշեց, որ Ղարամյանն իր կյանքում հանդիպած եզակի մարդկանցից է, ով ատուկ հարգանքի է արժանի: «Գնահատում եմ նրա գիտելիքը, ճանաչում եմ նրան վաղուց, շատ մեծ հարգանք ունի նրա անցած ճանապարհը՝ սկսած ուսանողականից, պատերազմականից, նաև մեծ փորձ ունի տնտեսության կառավարման գործում»,- ասաց Հարությունյանը:

Նա միաժամանակ հայտարարեց, որ պետնախարարի պաշտոնում նշանակումն ուրիշ է լինելու:

Հիշեցնենք, որ այսօր հրաժարականի դիմումներ են ներկայացրել ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանը և Արցախի ոստիկանապետ Կամո Աղաջանյանը: