|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ռուսական «Լևադա-կենտրոն» հանրային կարծիքի ուսումնասիրության կազմակերպությունը հարցում է անցկացրել ռուսաստանցիների շրջանում 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած բողոքի ցույցերի վերաբերյալ. հայտնում է կազմակերպության կայքը:
Այսպես` հարցմանը մասնակցած ռուսաստանցիների 12 տոկոսը ասել է, որ քաջատեղյակ է ցույցերից, 39 տոկոսը նշել է, որ որոշ տեղեկություններ ունի, իսկ 48 տոկոսը հայտարարել է, որ առաջին անգամ է լսում Հայաստանի իրադարձությունների մասին:
Կենտրոնի անցկացրած հարցման մասնակիցների 14 տոկոսը հարգանքով է վերաբերվում այդ իրադարձություններին, 10 տոկոսը` համակրանք է զգում, 10 տոկոսին այդ դեպքերը նյարդայնացրել են, 2 տոկոսի մոտ` չարության զգացում առաջացրել, 1 տոկոսի մոտ` նախանձ, 58 տոկոսը հայտարարել է, որ ցույցերի մասնակիցները մոտ որևէ հատուկ զգացողություն չեն առաջացրել, 5 տոկոսը դժվարացրել է պատասխանել:
Միևնույն ժամանակ, հարցման մասնակիցների ավելի քան 40 տոկոսը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանում նման ակցիաներ, ըստ երևույթին, չեն կարող տեղի ունենալ: